03.09.2019 15:34

Իրանը Եվրոպային վերջնագիր է ներկայացնում

Իրանը Եվրոպային վերջնագիր է ներկայացնում

Իրանը միջուկային գործարքում իր պարտականությունների նոր կրճատման կգնա, եթե եվրոպական գործընկերները մինչև սեպտեմբերի 5-ը անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն:

Այդ մասին Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Թեհրանը չի դադարում եվրոպացիներից երաշխիքներ ակնկալել, սակայն մտադիր չէ վերանայելու պայմանագիրը:

Եվրոպական գործընկերները փորձում են մեխանիզմներ ստեղծել, որոնք թույլ կտան շարունակելու համագործակցությունն Իրանի հետ՝ առանց ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու սպառնալիքի, սակայն առայժմ դա չի հաջողվում:

Փոխանցում է euronews-ը: