04.09.2019 12:31

Հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը աշխարհի առաջնության համար

Հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը աշխարհի առաջնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան քաղաքում սեպտեմբերի 14-ից 22-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 

Հունահռոմեական ոճի հավաքականի մարզչական կազմը հայտարարել է մրցաշարին մասնակցող ըմբիշների անունները: 

 Ահա նրանք.  Նորայր Հախոյան (55կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան(97 կգ)։