04.09.2019 13:00

Պաշտոնական. Ռադամել Ֆալկաոն՝ «Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստ

Պաշտոնական. Ռադամել Ֆալկաոն՝ «Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստ

«Մոնակո»-ի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն պաշտոնապես դարձավ «Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

33-ամյա խաղացողը Թուրքիա է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Նա պայմանագիր է կնքել մինչև 2022 թվականի ամառ ժամկետով:

Կոլումբիացին տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ է վաստակելու:

Հիշեցնենք, որ Ֆալկաոն «Մոնակո»-ում էր 2013 թվականից: