04.09.2019 13:33

AS. «Բարսելոնա»-ի երկրպագուները ցանկանում են Պիկեին տեսնել ակումբի նախագահի պաշտոնում

AS. «Բարսելոնա»-ի երկրպագուները ցանկանում են Պիկեին տեսնել ակումբի նախագահի պաշտոնում

«Բարսելոնա»-ի փորձառու պաշտպան Ժերար Պիկեն մարզական կարիերան ավարտելուց հետո, հավանաբար, կմնա կատալոնական գրանդում, սակայն այլ կարգավիճակով:

AS-ի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ի երկրպագուները մեծ ցանկություն ունեն Պիկեին տեսնել ակումբի ղեկավարության կազմում: Վերջիններս պատրաստ են նույնիսկ աջակցել իսպանացուն 2021 թվականի ակումբի նախագահի ընտրություններում:

Հաղորդվում է, որ Պիկեի հետ միասին ղեկավար կազմում կարող են լինել նաև Չավին ու Կառլես Պույոլը: