04.09.2019 10:14

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`             36.30C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                  9.80C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            23.50C