04.09.2019 13:16

Իրանը Եվրոպային ևս երկու ամիս է տվել՝ կատարելու միջուկային գործարքի պայմանները

Իրանը Եվրոպային ևս երկու ամիս է տվել՝ կատարելու միջուկային գործարքի պայմանները

Իրանը կասկածում է, թե միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են կարճ ժամանակում վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիակատար կատարմանը, և այդ պատճառով Եվրոպային ևս երկու ամիս ժամանակ է տրամադրում՝ իր պարտավորությունները կատարելու համար:

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության նիստում:

Ռոուհանին նաև հավելել է, որ մոտ ժամանակներս Թեհրանը «կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունները կրճատելու երրորդ փուլը, որը հատուկ կարևորություն ունի»:

Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ 2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ ԳՀՀԾ-ից և Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց նավթի արտահանման ոլորտում:

Իրանական կողմի տեսակետից՝ գործարքի մյուս մասնակիցները, առաջին հերթին՝ եվրոպացիները, լիակատար կերպով չեն կատարում իրենց պարտականությունները պայմանագրի տնտեսական մասով, ուստի գործարքն իր ներկա տեսքով իմաստ չունի:

Փոխանցում է tass.ru-ն: