04.09.2019 13:50

ԶԼՄ. Հոնկոնգի ղեկավարը ուզում է ետ կանչել արտահանձնման վերաբերյալ օրինագիծը

ԶԼՄ. Հոնկոնգի ղեկավարը ուզում է ետ կանչել արտահանձնման վերաբերյալ օրինագիծը

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին, ինչպես սպասվում է, պաշտոնապես կհայտարարի արտահանձնման վերաբերյալ օրինագծի լիակատար և վերջնական հետկանչի մասին:

Այդ մասին հաղորդել է South China Morning Post թերթը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:

Այդ օրենսդրական նախաձեռնությունից հրաժարվելը քաղաքում երեք ամիս շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցների առանցքային պահանջներից մեկն էր:

Ավելի վաղ Լամը համաձայնել էր օրինագիծը հանել ընթացիկ օրակարգից՝ այն անվանելով «մեռելածին», սակայն ցուցարարները պահանջել էին օրինագիծը վերջնականապես և ամբողջությամբ ետ կանչել խորհրդարանից:

Փոխանցում է tass.ru-ն: