04.09.2019 14:44

Իրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե 15 մլրդ դոլար վարկ ստանա

Իրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե 15 մլրդ դոլար վարկ ստանա

Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբաս Արակչին չորեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք կատարմանը՝ պայմանով, որ 15 մլրդ դոլարի վարկ ստանա:

«Մեր տեսակետից՝ միջուկային գործարքի լիարժեք կատարումը կախված է նրանից, թե արդյո՞ք մենք չորս ամսվա ընթացքում կստանանք 15 մլրդ դոլարի վարկ: Հակառակ դեպքում մենք կշարունակենք մեր պարտավորությունների կրճատումը»,- Արակչիի խոսքն է մեջբերում Fars գործակալությունը:

Նրա խոսով՝ Իրանի դիրքորոշումը հետևյալն է՝ «Եվրոպան պետք է գնի իրանական նավթը կամ էլ Թեհրանին տրամադրի դրա համարժեքը ՝ վարկային գծի տեսքով, որն ապահովված է նավթի ներմուծումներով, ինչը նշանակում է նավթի նախնական վաճառք: Այդպիսով, եթե Իրանը համաձայնություն ձեռք բերի, ապա նա չորս ամսվա ընթացքում կամ կիրացնի իր նավթի պաշարները, կամ այն կվաճառի ապառիկ», -ընդգծել է ԱԳՆ փոխնախարարը:

Փոխանցում է tass.ru-ն: