04.09.2019 16:00

Պենտագոնի նախկին ղեկավարը Պակիստանը համարում է իր տեսած ամենավտանգավոր երկիրը

Պենտագոնի նախկին ղեկավարը Պակիստանը համարում է իր տեսած ամենավտանգավոր երկիրը

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսի կարծիքով՝ Պակիստանը ամենավտանգավոր պետությունն է, որի ներկայացուցիչների հետ իրեն վիճակվել է գործ ունենալ:

Այսպիսի կարծիք է նա հայտնել Նյու Յորքում միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ընթացքում:

Մեթիսին խնդրել են մեկնաբանել այդ երկրին վերաբերող պնդումը ««Քաոս» ազդականչը. սովորում ենք ղեկավարել» վերնագրված իր գրքում, որը ԱՄՆ-ում վաճառքի է հանվել երեկ: Նախկին նախարարը իր հուշերում նշել է. «Ես Պակիստանը համարում եմ ամնեավտանգավոր երկիրը, որի հետ գործ եմ ունեցել»:

Պենտագոնի նախկին ղեկավարը պարզաբանել է, որ այդ կարծիքին է մնում Պակիստանում «հասարակության արմատականացման» պատճառով: «Ի դեպ, նույնպիսի կարծիքի են նաև պակիստանցի զինվորականները: Նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ: Եվ նրանք դա գիտակցում են»,- հավելել է նա:

«Մեր և Պակիստանի միջև հարաբերությունները շատ բարդ են: Եթե նկատի ունենաք հասարակության մեջ արմատական հայացքների տարածումը և դրան ավելացնենք, որ Պակիստանի միջուկային զինանոցը, իմ կարծիքով, աշխարհում ամենաարագն է ընդլայնվում, ապա հասկանալի կլինի, թե ինչու է մեզ անհրաժեշտ այժմ կենտրոնանալ սպառազինության վերահսկողության և չտարածման ռեժիմի ապահովման ջանքերի ուղղությամբ»,- նշել է նախկին նախարարը:

Փոխանցում է tass.ru-ն: