04.09.2019 15:29

ՍԴ-ն հաստատեց Քոչարյանի դիմումը՝ ՔԴՕ 35-րդ հոդվածի մասով

ՍԴ-ն հաստատեց Քոչարյանի դիմումը՝ ՔԴՕ 35-րդ հոդվածի մասով

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումի վերաբերյալ որոշումը:  Ըստ որի. «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը՝ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ պժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին եւ 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ 2 դատավոր՝ Թոխյանն ու Դիլանյանը ունեն հատուկ կարծիք»:

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանը ՍԴ է դիմել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Խոսքը մասնավորապես, Քոչարյանի անձեռնմխելության մասին է, որը պնդում են նրա պաշտպանները:

Նիստը նշանակված էր օգոստոսի 29-ին, սակայն, վերջին պահին հետաձգվել եւ մեկնարկել է երեկ՝ սեպտեմբերի 3-ին, եւ շարունակվել այսօր:

Հիշեցնենք նաեւ, որ նիստին չի մասնակցում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, նիստին մասնակցել են միայն ՍԴ մեկ դատավոր եւ ՍԴ 7 անդամներ: Չնայած այն հանգամանքին, որ Գրիգորյանը մինչեւ գործի քննությունը բացարկ էր ներկայացրել ՍԴ երկու անդամների եւ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ անդամները աշխատակարգային նիստում քննության չէին առել Գրիգորյանի միջնորությունը: