05.09.2019 10:30

Պաշտոնական. Իկարդին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ում հանդես կգա վարձակալությամբ

Պաշտոնական. Իկարդին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ում հանդես կգա վարձակալությամբ

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդիի համար ֆրանսիական ՊՍԺ տեղափոխությունը շահավետ է եղել նաև ֆինանսական առումով, հայտնում է Sky Sport Italia-ն:

ՊՍԺ-ն Իկարդիին կվճարի տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: 26-ամյա հարձակվողը ևս 2 միլիոն եվրո կստանա հավելավճարի տեսքով: «Ինտերում» Իկարդին ստանում էր տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ:

Իկարդին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ում հանդես կգա վարձակալությամբ: Ֆուտբոլիստը 2013-ից էր հանդես գալիս Միլանի «Ինտերում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։