05.09.2019 10:59

«Բավարիան» հայտարարել է ռեկորդային շահույթ ունենալու մասին

«Բավարիան» հայտարարել է ռեկորդային շահույթ ունենալու մասին

2018-2019թթ. մրցաշրջանում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» շահույթն ավելացել է 78 տոկոսով, հայտնում է Bild-ը:

«Բավարիայի» եկամուտը նախորդ մրցաշրջանում կազմել է 750.5 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ: Եկամուտը գոյացել է հովանավորչական պայմանագրերի, խաղերի հեռարձակումների իրավունքի վաճառքի և «Ալյանս Արենա» ստադիոն մեծաթիվ այցելությունների շնորհիվ:

750.5 միլիոն եվրոյից 52.5 միլիոն եվրոն կազմում է «Բավարիայի» զուտ շահույթը:

Նախորդ մրցաշրջանում մյունխենյան ակումբը դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ 2 միավորով առաջ անցնելով Դորտմունդի «Բորուսիայից»: