05.09.2019 11:01

Զելենսկին փոխում է Ուկրաինայի սահմանադրությունը

Զելենսկին փոխում է Ուկրաինայի սահմանադրությունը

Մեկ օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 3-ին, Ուկրաինայի գերագույն ռադան քննարկել է սահմանադրության փոփոխությունների ութ նախագիծ:

Վերջնականապես ընդունվել է միայն մեկը՝ պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու վերաբերյալ, ինչը դեռ երկու տարի առաջ խորհրդարան էր բերել այն ժամանակվա նախագահ Պյոտր Պոռոշենկոն:

Մյուս բոլոր նախագծերը, որոնց հեղինակը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, դրանք խորհրդարան է բերել դումայի աշխատանքի հենց առաջին օրը, ուղարկվել են Սահմանադրական դատարան փորձաքննության:

 Մինչև եկող տարվա հունվարի վերջը դրանք պետք է քվեարկվեն պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ հաջորդ նստաշրջանում վերջնականապես հաստատվեն 300 պատգամավորների քվեարկությամբ:

Փոխանցում է BBC-ն: