05.09.2019 11:42

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շրջագայում է Աֆրիկայում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շրջագայում է Աֆրիկայում

Չորեքշաբթի Հռոմի Ֆրանցիսկոս պապը սկսել է շրջագայությունը Աֆրիկայի երկրներով:

Նա ժամանել է Մոզամբիկ, որտեղ պատարագ  կմատուցի մարզադաշտում և, ինչպես ակնկալվում է՝ հանդես կգա երկրի ներսում հաշտության կոչով:

Սա Ֆրանցիսկոս պապի չորրորդ այցն է աֆրիկյան աշխարհամաս՝ այն բանից հետո, երբ նա 2013 թ. ստանձնեց կաթոլիկ եկեղեցու ղեկը: Նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI պապը,  պաշտոնավարման ութ տարիներին Աֆրիկա է այցելել երկու անգամ:

Աֆրիկայի կաթոլիկ բնակչությունն ավելի արագ է աճում, քան ուրիշ որևէ աշխարհամասում, մինչդեռ երբևէ քրիստոնեության միջնաբերդը համարվող Արևմտյան Եվրոպան այսօր դարձել է մոլորակի ամենաաշխարհիկ տարածաշրջանը, ասվում է ամերիկյան Pew  կենտրոնի հետազոտության մեջ:

 Բացի այդ, Արևմտյան Եվրոպայի բնակիչներից շատերը, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, պարբերաբար չեն այցելում եկեղեցի: Իսկ Աֆրիկայում, ընդհակառակը կարելի է նկատել քրիստոնեական բոլոր դավանանքների թվաքանակի բուռն աճ: Pew-ի հետազոտողները կանխատեսում են, որ մինչև 2060 թ. արևադարձային Աֆրիկայի տարածաշրջանում, Սահարայից հարավ՝ կբնակվի աշխարհի տասը քրիստոնյաներից չորսը:

Փոխանցում է BBC-ն: