05.09.2019 12:27

Ջոնսոնը պարտություն պարտության ետևից է կրում

Ջոնսոնը պարտություն պարտության ետևից է կրում

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի հերթական պարտությունն է կրել խորհրդարանում. Համայնքների պալատը օրենք է ընդունել, որն արգելում է «կոշտ brexit-ը», և հրաժարվել է արտահերթ ընտրություններ անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ ԵՄ գագաթնաժողովից երկու օր առաջ, որտեղ որոշվելու է brexit-ի հարցը:

Ռեկորդային ժամկետներում ընդունված օրենքը վարչապետին ուղղակի պարտավորեցնում է Եվրամիությանը խնդրել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը ևս մեկ անգամ հետաձգել՝ մինչև 2020 թ. հունվարի 31-ը:

«Թող երկիրը որոշի, թե ով է հոկտեմբերին գնալու Բրյուսել՝ այս հարցը լուծելու՝ ընդդիմության առաջնո՞րդը, թե՞ ես»,- ասել է Ջոնսոնը:

Ջոնսոնն ինքը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում ԵՄ-ից հետաձգում չի խնդրի:

Ընդդիմությունը մտավախություն ունի, որ եթե ընտրությունները կայանան մինչև հոկտեմբերի 31-ը, ապա Ջոնսոնը կարող է հաղթել և անմիջապես չեղյալ կանի հետաձգելու խնդրով որոշումը՝ այդպիսով գործը, այնուամենայնիվ, հասցնելով Եվրամիության հետ կոշտ խզման:

Փոխանցում է BBC-ն: