05.09.2019 13:40

Թրամփը սպառնում է Եվրոպայի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կիրառել

Թրամփը սպառնում է Եվրոպայի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կիրառել

Եվրոպան ԱՄՆ-ի հետ առևտրա-տնտեսական հարաբերություններում կարող է բախվել նույնպիսի խնդիրների, ինչ Չինաստանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Եվրոպան նրանց շարքում է, ովքեր մշտապես ամենահովանավորչական քաղաքականությունն են վարում: Նրանք իրենց տանը նստել են ու ասում են՝ մենք հաջո՞րդն ենք: Կարող է նաև այդպես լինել»,- իր Twitter-ում գրել է Թրամփը

Նա նշել է, թե «այն, ինչ Թրամփն անում է Չինաստանի նկատմամբ, չի բացառվում նաև մնացած աշխարհի համար»:

«Մենք պետք է փոխենք կանոնները: ԱՄՆ-ը չի կարող պաշտպանել ամբողջ աշխարհը ու վճարել դրա համար»,- հավելել է ամերիկյան առաջնորդը:

Փոխանցում է Interfax-ը: