05.09.2019 14:46

Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ

Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել»:

«Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել: Նշեմ, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:

Ինչ վերաբերում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին, ապա ՀՀ ՔԿ նախագահի տեղակալների ազատումն ու նշանակումը Քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում չէ»,- գրել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: