Հոնդուրաս. նախկին նախագահի կինը դատապարտել է 58 տարվա ազատազրկման

Չորեքշաբթի դատարանը Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կնոջը՝ Ռոսա Էլենա Բոնիլյային դատապարտել է 58 տարվա ազատազրկման: Այդ մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանրապետության գերագույն դատարանի ներկայացուցչի հայտարարությանը:
«Նախկին առաջին տիկին Ռոսա Էլենա Բոնիլյան դատապարտվել է 58 տարվա ազատազրկման ՝ խարդախության և միջոցների շորթման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
52-ամյա Բոնիլյայի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն անմեղ է, և գերագույն դատարանում կբողոքարկվի այդ որոշումը:
Օգոստոսի 20-ին Հոնդուրասի դատարանը Բոնիլյային մեղավոր էր ճանաչել «խարդախության ութ և շորթման երեք դեպքերով», առավելագույն պատիժը կարող էր կազմել 87 տարվա ազատազրկում:
Նախկին նախագահի տիկինը ձերբակալվել է 2018 թ. փետրվարին: Հոնդուրասի դատախազությունը նրան մեղադրել է սոցիալական տարբեր ծարագրերի իրականացման համար նախատեսված ավելի քան 700 հազար դոլար յուրացնելու մեջ:
Լոբոն կենտրոնաֆրիկյան այդ հանրապետությունը ղեկավարել է 2010-2014 թթ.:
Փոխանցում է tass.ru-ն: