05.09.2019 15:54

ԱՄՆ. 15 մլն դորար պարգև՝ իրանցի զինվորականների փողերի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ. 15 մլն դորար պարգև՝ իրանցի զինվորականների փողերի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը գործարկում է Իրանի զինված ուժերի էլիտային զորամասերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հատուկ նշանակության նրա ստորաբաժանման՝ «Ալ-Քուդսի» ֆինանսավորման աղբյուրների և սխեմաների վերաբերյալ տեղեկատվության համար պարգևատելու՝ իր տեսակի մեջ առաջին ծրագիրը:

Այդ մասին սեպտեմբերի 4-ի ճեպազրույցում տեղեկացրել է Իրանի գծով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուկը:

Պարգևատրման ծրագրի կայքում նշվում է, որ ԻՀՊԿ-ն և «Ալ-Քուդսը» մեծ թվով ահաբեկչական գրոհներ են ֆինանսավորել ամբողջ աշխարհում: Վաշինգտոնը պատրաստ է վճարել այդ ստորաբաժանումների եկամուտի աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության, ԻՀՊԿ-ի և «Ալ-Քուդսի» հետ կապված ընկերությունների, այն ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների դիմաց, որոնք նրանց օգնում են խուսափել միջազգային պատժամիջոցներից: ԱՄՆ-ին հետաքրքրում է նաև միջոցները փոխանցելու մեխանիզմը նրանց, ում աջակցում են իրանական ստորաբաժանումները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը կազմավորվել է 1979 թ. իրանական հեղափոխությունից հետո, 2019 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ-ում դասվել է ահաբեկչական կազմակերպությունների շարքին:

Փոխանցում է newsru.com-ը: