06.09.2019 11:00

Թրամփը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները չեն չեղարկվի

Թրամփը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները  չեն չեղարկվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները չեն հանվի: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը և նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ անհրաժեշտ է զսպել Իրանի գործողությունները, որոնք սպառնում են նավագնացությանը և առևտրին Պարսից ծոցում,- ասվում է հաղորդագրության մեջ:- Նախագահ Թրամփը հաստատել է, որ ներկա դրությամբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի»:

Փոխանցում է tass.ru-ն: