06.09.2019 11:38

Մերկելը կոչ է արել Հոնկոնգում ճգնաժամը կարգավորել երկխոսության միջոցով

Մերկելը կոչ է արել Հոնկոնգում ճգնաժամը կարգավորել երկխոսության միջոցով

Հոնկոնգում իրավիճակը հարկավոր է կարգավորել երկխոսության ճանապարհով, բոլոր կողմերը պետք է հրաժարվեն բռնություն կիրառելուց:

Այդ մասին ուրբաթ օրը ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կանցլերը ողջունել է այն հանգամանքը, որ Հոնկոնգի կառավարությունը որոշել է ետ կանչել արտահանձնման վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում էր դատական հետապնդման համար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնել այն անձանց, ովքեր կասկածվում են ՉԺՀ օրենքները խախտելու մեջ, կամ  որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված: «Ես հիմա հույս ունեմ, որ երկխոսությանը կարող են մասնակցել նաև ցուցարարները»,- ասել է Մերկելը:

Լի Կեցյանն իր հերթին հայտարարել է, որ «Հոնկոնգում «քաոսը» կդադարեցվի, և դա տեղի կունենա օրենքի շրջանակներում»:

Բանակցություններից առաջ պաշտոնական արարողության ժամանակ, երբ հնչել են երկրների պետական օրհներգերը, Մերկելը նստած է եղել, իսկ Լի Կեցյանը՝ կանգնած:  Ըստ երևույթին՝ մտավախություն է եղել, որ Մերկելը կրիկին դողի նոպա կունենա, ինչպես դա վերջերս մի քանի անգամ եղել է պաշտոնական արարողությունների ժամանակ:

Փոխանցում է tass.ru-ն: