Ջոնսոն. «Ես, ավելի շուտ, կմեռնեմ առվի մեջ պառկած, քան կխնդրեմ հետաձգել Brexit-ը»

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, չնայած խորհրդարանի ջանքերին՝ ստիպելու կառավարությանը հետաձգել Brexit-ի ժամկետները, ամեն ինչ անել, որպեսզի Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ:
Այդ մասին կառավարության ղեկավարը հայտարարել է անգլիական Ուեյքֆիլդում ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպմանը:
Ջոնսոնը նշել է, որ ստեղծված իրավիճակից «միակ ելքը» խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելն է, թեպետ դա այն չէ, ինչն ինքն անձամբ կցանկանար:
Վարչապետը նաև խոստացել է, որ, ավելի շուտ, ինքը «առվի մեջ մեռած կպառկի», քան Բրյուսելից կխնդրի կրկին հետաձգել Brexit-ի ժամկետը:
Փոխանցում է tass.ru-ն: