06.09.2019 13:14

Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի ականատեսի հայտարարությունը. Արմենպրես

Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի ականատեսի հայտարարությունը. Արմենպրես

Դատախազությունը ուսումնասիրում է 18 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի Սթիվեն Նյուտոնի պատմածները  լրատվամիջոցներին:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նյուտոնը լրատվամիջոցներին պատմել է, որ ինքն անմիջականորեն ականատես է եղել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին:

Հիշեցնենք, որ դատավարության ժամանակ  տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը դատարանին էր ներկայացրել դեպքի հիմնական վկաներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստիվեն Նյուտոնի գրավոր ցուցմունքը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, ապացույց չէր համարել այն, թեեւ կցել էր գործին:

Ստիվեն Նյուտոնը այն ժամանակ կնիքով հաստատված իր ցուցմունքը ստորագրել էր այդ երկրում բրիտանական հյուպատոսի ներկայությամբ: 

Հիշեցնենք, որ Պողոսյանի սպանության արդյունքում դատապարտվեց Քոչարյանի թիկնապահներից միայն մեկը՝ Աղամալ Հարությունյանը՝ Կուկու մականունով, այն էլ՝ 1,5 տարվա պայմանական ազատազրկման: 

Հավելենք նաեւ, որ տուժողի պաշտպան Ռուբեն Սահակյանն այժմ պաշտպանում է Քոչարյանի շահերը: