06.09.2019 14:05

Կհեռանա՞, արդյոք, պաշտոնից Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն

Կհեռանա՞, արդյոք, պաշտոնից Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի աշխատակիցներն ամեն րոպե սպասում են Կլիչկոյին Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրին:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ Վիտալի Կլիչկոն միաժամանակ հանդիսանում է ընտրված քաղաքապետ և քաղաքային վարչակազմի նշանակովի ղեկավար: Սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ երևույթին, մտադիր է նրան փոխարինել յուրայինով:

Կլիչկոյին կարելի է պաշտոնից ազատել միայն կառավարության համաձայնությամբ: Քաղաքապետն ինքը իր պաշտոնանկության վերաբերյալ հնարավոր հրամանագիրն ապօրինի է համարում, սակայն նախագահի այդ քայլին հակազդելու իր ծրագրերը չի բացահայտում:

Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը՝ հանրային տարածքում Կլիչկոյի հիմնական քննադատներից մեկը, նրան մեղադրում է ֆինանսական չարաշահումներում և քաղաքի ղեկավարման թափանցիկության բացակայության մեջ: Մի քանի շաբաթ առաջ Բոգդանը հայտարարել է, որ Կիևը «նայողների» ոմն ներկայացուցիչ իրեն 20 մլն դոլար կաշառք է առաջարկել՝ Կլիչկոյին հանգիստ թողնելու դիմաց: Քաղաքապետը, բնականաբար, հերքել է այդ մեղադրանքը:

Փոխանցում է BBC-ն: