06.09.2019 14:44

Թրյուդո. Չինաստանը ապօրինի ձերբակալություններն օգտագործում է քաղաքական նպատակներով

Թրյուդո. Չինաստանը ապօրինի ձերբակալություններն օգտագործում է քաղաքական նպատակներով

ՉԺՀ իշխանությունները քաղաքացիների ապօրինի ձերբակալություններն օգտագործում են որպես գործիք՝ իրենց նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ նաև քաղաքական նպատակներին՝ թե՛ ներքին և թե՛ միջազգային ասպարեզում:

Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Տորոնտոյում Toronto Star թերթի լրագրողների հետ հանդիպմանը:

«Այդ գործելաոճն անհանգստացնում է ոչ միայն Կանադային, այլև մեր բոլոր դաշնակիցներին»,- ասել է Թրյուդոն՝ դա անվանելով «անընդունելի»:

Չորեքշաբթի Թրյուդոն հայտարարել է Դոմինիկ Բարտոնին ՉԺՀ-ում Կանադայի դեսպան նշանակելու մասին:

Բարտոնը Տնտեսական աճի հարցերով կանադական խորհրդատվական խորհրդի նախագահն է, 2009-2018 թթ. նա եղել է Վաթերլոոյի համալսարանի ռեկտորը:

Չինաստանում Կանադայի նախորդ դեսպանը՝ Ջոն Մաքկալումը, հունվարին պաշտոնից հեռացվել է այն բանից հետո, երբ մի քանի մեկնաբանություններ էր արել չինական Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալության թեմայով, որոնք տարբերվում էին պաշտոնական Օտտավայի տեսակետից:

Փոխանցում է tass.ru-ն: