06.09.2019 15:47

Վաշինգտոնը նշել է այն երկրները, որոնք տիեզերքում սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ին

Վաշինգտոնը նշել է այն երկրները, որոնք տիեզերքում սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ին

Ռուսաստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն և Իրանը իրական վտանգ են ներկայացնում տիեզերքում տեղակայված ամերիկյան ուժերին:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը՝ ելույթ ունենալով ամերիկյան ոչ կառավարական՝ Միջազգային հարաբերությունների խորհրդում:

«1990-ական թթ., երբ մենք զգալի թվով ուժեր տեղակայեցինք տիեզերքում, մենք ելնում էինք նրանից, որ տիեզերքում մրցակիցներ չենք ունենա: Այսօր տիեզերքը մրցակցության գոտի է: Մեր հակառակորդների թվում են Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը: Նրանք բոլորն այնպիսի պոտենցիալ են ծավալել տիեզերքում, որ դա սպառնում է մերին»,- ասել է գեներալը:

«Միանգամայն իրական վտանգ գոյություն ունի տիեզերքում ԱՄՆ ուժերի համար, միևնույն ժամանակ՝ միանգամայն իրական սպառնալիք՝ մեր առևտրային և ռազմական շահերի տեսակետից, որոնք կախված են տիեզերքից և անքակտելիորեն կապված են դրա հետ»,- հավելել է Ֆանֆորդը:

Փոխանցում է tass.ru-ն: