07.09.2019 09:29

Լա Լիգայի նախագահ. Կցանկանայի Մոուրինիոյին և Ռոնալդուին կրկին տեսնել Իսպանիայում

Լա Լիգայի նախագահ. Կցանկանայի Մոուրինիոյին և Ռոնալդուին կրկին տեսնել Իսպանիայում

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնան Իսպանիայի առաջնություն:

«Մոուրինիոն հրաշալի մասնագետ է, և նրա վերադարձն Իսպանիայի առաջնություն կնպաստի իսպանական ֆուտբոլի զարգացմանը: Կցանկանայի կրկին Իսպանիայում տեսնել նաև Ռոնալդուին:

Պրեմիեր լիգայից երկար ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ չի արժանացել լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, սակայն այդ առաջնությունը շարունակում է լավագույնը համարվել աշխարհում: Սա նշանակում է, որ անգլիական ֆուտբոլում մեծ աշխատանք է կատարվում»,- Տեբասի խոսքը մեջբերում է Canal11-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին: Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին: