07.09.2019 10:00

Ռոնալդինյոն՝ Բրազիլիայի տուրիզմի հարցերով դեսպան

Ռոնալդինյոն՝ Բրազիլիայի տուրիզմի հարցերով դեսպան

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդինյոն դարձել է Բրազիլիայի տուրիզմի հարցերով դեսպան, հաղորդում է այդ երկրի Տուրիզմի ինստիտուտի կայքը։ 2002թ․ աշխարհի չեմպիոնն ու 2005թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրը կմասնակցի տուրիստների հոսքը մեծացնելուն ուղղված նախագծերի իրականացմանը։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականին։ Նա հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում, կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Միլանում», մեքսիկական «Կերետարոյում»։