07.09.2019 10:33

Պիկե. Մեսսին իրավունք ունի ընտրելու, թե որտեղ խաղա հետագայում

Պիկե. Մեսսին իրավունք ունի ընտրելու, թե որտեղ խաղա հետագայում

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հաստատել է այն լուրերը, որ Լիոնել Մեսսին կարող է անվճար լքել «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո: Նա շեշտել է, որ Մեսսիին դա կարող է անել  յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին:

-Ես գիտեմ, որ յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին Մեսսին կարող է անվճար հեռանալ այլ ակումբ: Սակայն բոլորը գիտեն, թե նա որքան նվիրված է «Բարսելոնային», ուստի դա ինձ ամենևին չի անհանգստացնում:

Ի վերջո նա իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու իր ապագայի հետ, – Ժերար Պիկեի խոսքերն է մեջբերում Goal.com- ը: