07.09.2019 11:40

Պաշտոնական. Սամուել Էտօ՛Օն ավարտեց կարիերան

Պաշտոնական. Սամուել Էտօ՛Օն ավարտեց կարիերան

Հանրահայտ հարձակվող Սամուել Էտօ՛Օն հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: 

Կամերունցի ֆուտբոլիստի վերջին ակումբը «Քաթար»-ն էր: 

Իր կարիերայի ընթացքում 38-ամյա խաղացողը հասցրել է հանդես գալ այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են «Ռեալ»-ը, «Մալյորկա»-ն, «Բարսելոնա»-ն, «Ինտեր»-ը և «Չելսի»-ն: 

Նա իր ակտիվում ունի Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, Լա Լիգայում 3 երեք հաղթանակ և մեկ Սկուդետո: 

Էտօ՛Օ-ն չորս անգամ ճանաչվել է Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ: