07.09.2019 12:00

«Արսենալ»-ը ժամանակից շուտ Պեպեին հետ է կանչել Կոտ դ'Իվուարի ընտրանու ճամբարից

«Արսենալ»-ը ժամանակից շուտ Պեպեին հետ է կանչել Կոտ դ'Իվուարի ընտրանու ճամբարից

«Արսենալ»-ի նորեկ Նիկոլա Պեպեն ժամանակից շուտ լոնդոնյան ակումբի կողմից հետ է կանչվել Կոտ դ'Իվուար ընտրանու ճամբարից ։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Ֆուտբոլիստը վերադարձել է Անգլիա ոչ թե, որ վնասվածք է ստացել այլ պարզապես «զինագործներ»-ի ղեկավարության խնդրանքով։ «Արսենալ»-ում մտահոգություն ունեն, որ ֆուտբոլիստն առաջիկա ընկերական խաղերում կարող է վնասվածք ստանալ։

Բացի այդ ԱՊԼ-ի առաջիկա 5-րդ տուրում «Արսենալ»-ը հանդիպելու է «Քրիստալ Փելես»-ին, իսկ Պեպեն հավելյալ ժամանակ կունենա այդ խաղին բավարար մարզավիճակով ներկայանալու համար։

Հավելենք, որ ներկա պահին «Արսենալ»-ը մեկնարկային 4 տուրերից հետո ներքին առաջնությունում վաստակած 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։