07.09.2019 12:31

Ալեքսանդր Կարապետյան.«Յուվենթուս»-ի երկրպագուները ներողություն են խնդրել Բոնուչիի արարքի համար

Ալեքսանդր Կարապետյան.«Յուվենթուս»-ի երկրպագուները ներողություն են խնդրել Բոնուչիի արարքի համար

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, թե Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Իտալիայի ընտրանու դեմ խաղում (1:3)  իր հեռացմանն ինչպես են արձագանքել «Սկուադրա Աձուրա»-ի երկրպագուները: 

«Սոչի»-ի ֆուտբոլիստը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ դեղին քարտը 31-ամյա խաղացողը ստացել էր մրցակցի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին իբրև հարվածելու համար: 

«Ես ամաչում էի և շատ ամոթալի է, որ նման խաղացողը, ով այդքան ժամանակ խաղում է բարձր մակարդակով, կարող է նման բանի գնալ Հայաստանի հավաքականի դեմ խաղում: 

Սակայն ինձ այլ բան զարմացրեց. խաղից հետո իմ Instagram-ի էջը պայթում էր, իտալացի երկրպագուները սկսեցին ինձ նամակ գրել և լուսանկարի տակ նրանք ներողություն էին խնդրում Բոնուչիի արարքի համար: 

«Յուվենթուս»-ի երկրպագուն ներողություն խնդրեց, նա ինքը խոստովանեց, որ դա խայտառակություն էր: 

Ես 200-300 հաղորդագրություն ստացա, որոնցում նրանք ինձնից ներողություն խնդրեցին իրենց ավագի արարքի համար», - Կարապետյանի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն: