07.09.2019 13:00

Խաբիբն ու Պորյեն անց են կացրել հայացքների վերջին մենամարտը

 Խաբիբն ու Պորյեն անց են կացրել հայացքների վերջին մենամարտը

Սեպտեմբերի 6-ին Աբու Դաբիում UFC 242 խառը մենամարտերի մրցաշարից առաջ կայացել է կշռման երկու արարողություն: Դրանցից առաջինը որոշիչ էր և հենց դրա արդյունքներն էին որոշում՝ արդյոք բոլոր մասնակիցները կկարողանան դուրս գալ օկտագոն։

Երկրորդ արարողությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց, որին հրավիրվել են բազմաթիվ երկրպագուներ։ Պաշտոնական կշռման ընթացակարգից հետո Աբու Դաբիում երեկոյի գլխավոր մենամարտի մասնակիցներ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Դասթին Պորյեն անց են կացրել հայացքների վերջին մենամարտը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցու և ամերիկացու հանդիպումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 24:00-ին: