08.09.2019 09:00

US Open. Բիանկա Անդրեեսկուն հաղթեց Սերենա Ուիլյամսին եւ առաջին անգամ նվաճեց տիտղոսը

US Open. Բիանկա Անդրեեսկուն հաղթեց Սերենա Ուիլյամսին եւ առաջին անգամ նվաճեց տիտղոսը

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի կոչումը նվաճեց Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկուն, որն այս մրցաշարում ուներ 15-րդ համար։

Եզրափակիչում 19-ամյա մարզուհին երկու սեթում հաղթանակ տարավ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ՝ 6։3, 7։5։ Պայքարը տեւեց 1 ժամ 41 րոպե։

Անդրեեսկուի լավագույն արդյունքը նախկինում եղել էր այս տարվա Ավստրալիայի եւ Ֆրանսիայի բաց առաջնություններում երկրորդ շրջանը։ 

Սերենա Ուիլյամսը US Open-ի վեցակի չեմպիոն է։