08.09.2019 09:30

Նադալ․ «Մեծ քառյակի» դարաշրջանը մոտենում է ավարտին

Նադալ․ «Մեծ քառյակի» դարաշրջանը մոտենում է ավարտին

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ դուրս եկած աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կարծում է, որ համաշխարհային թենիսում սերբ Նովակ Ջոկովիչի, շվեյցարացի Ռոջերս Ֆեդերերի, բրիտանացի Էնդի Մարեյի եւ իր գերիշխանությունը մոտենում է ավարտին։

«Մենք 15 տարի գագաթին էինք։ Մոտենում է նաեւ մեր դարաշրջանի ավարտը։ Ես 33 տարեկան եմ, Նովակը՝ 32, Ռոջերը՝ 38, Էնդին՝ 32։ Ժամանակը չի սպասնում։ Սա կյանքի շրջափուլ է։ Շատ չեմ անհանգստանում այդ պատճառով, քանի որ թենիսում միշտ կլինեն մեծ չեմպիոններ»,- Նադալի խոսքը մեջբերում է  Tennis World USA-ը։

Սեպտեմբերի 8-ին անցկացվելիք US Open-ի եզրափակիչում Նադալը տիտղոսը կվիճարկի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ մրցախաղում։