08.09.2019 10:00

UFC 242․ Նուրմագոմեդովը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը

UFC 242․ Նուրմագոմեդովը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը Աբու Դաբիում մենամարտեց ամերիկացի Դասթին Պուարյեի հետ:

30-ամյա Նուրմագոմեդովը պաշտպանեց  թեթեւ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը: Նա երրորդ ռաունդում խեղդող հնարքով ստիպեց հանձնվել մրցակցին։

Նուրմագոմեդովը երկրորդ անգամ հաջողությամբ պաշտպանեց տիտղոսը՝ խառը մենամարտերում հաղթական շարքը հասցնելով 28 մենամարտի։ Պորյեն զրկվեց ժամանակավոր չեմպիոնի գոտուց։