08.09.2019 13:30

Պաշտոնական.Կիկե Սանչես Ֆլորեսը դարձյալ գլխավորեց անգլիական «Ուոթֆորդը»

Պաշտոնական.Կիկե Սանչես Ֆլորեսը դարձյալ գլխավորեց անգլիական «Ուոթֆորդը»

Անգլիական «Ուոթֆորդը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խավի Գրասիային եւ նշանակել Կիկե Սանչես Ֆլորեսին, հաղորդում է ակումբի կայքը։

54-ամյա իսպանացի մասնագետը «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ է եղել նաեւ 2015-2016 թվականներին։ Կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», «Վալենսիան», «Էսպանյոլը», պորտուգալական «Բենֆիկան»։

Գրասիան «Ուոթֆորդը» գլխավորում էր 2018թ․ հունվարից, Կազանի «Ռուբինից» հեռանալուց հետո։

Կիկե Սանչես Ֆլորեսը վերջերս էր հեռացել չինական «Շանհայ Շենհուայից»։

Անգլիայի առաջնության 4 տուրից հետո «Ուոթֆորդը» 1 միավորով վերջին տեղում է։