08.09.2019 11:03

Հյումելսը չի հրավիրվի Գերմանիայի հավաքական

Հյումելսը չի հրավիրվի Գերմանիայի հավաքական

Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հյումելսը հանդես չի գա Գերմանիայի հավաքականում քանի դեռ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է Յոահիմ Լյովը, հայտնում է Bild-ը:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Գերմանիայի հավաքականը 2:4 հաշվով պարտություն կրեց Հոլանդիայից: Հանդիպման ավարտից հետո Յոահիմ Լյովը քննադատության ենթարկվեց թիմի պաշտպանությունում առկա խնդիրներին ուշադրություն չդարձնելու և Հյումելսին հավաքական չհրավիրելու համար, սակայն 59-ամյա մասնագետը անկախ ամեն ինչից, Հյումելսին չի հրավիրվելու հավաքական:

Մաթս Հյումելսը Գերմանիայի ազգային հավաքականում առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականին՝ 21 տարեկան հասակում: 

Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովը ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ավարտից հետո որոշել էր փոխել Գերմանիայի հավաքականի կազմը՝ ուշադրություն դարձնելով ավելի երիտասարդ ֆուտբոլիստների վրա