08.09.2019 13:00

Բարտոմեու.Ցանկանում եմ, որ Պույոլը վերադառնա

Բարտոմեու.Ցանկանում եմ, որ Պույոլը վերադառնա

«Բարսելոնա»-ի լեգենդար ավագ Կարլես Պույոլն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հարազատ ակումբ:

«Կապտանռնագույններ»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտնել է, որ նախկին պաշտպանը կարող է դառնալ իրենց նոր սպորտային տնօրենը:

«Վերջին շրջանում Կարլեսը ոչ մի տեղ չի աշխատել ու զբաղվել է ինքնապատրաստմամբ: Շատ եմ ցանկանում, որ նա վերադառնա:

Սպորտային տնօրենի պաշտոնը լրացնելու կարիք ունի»,- կատալոնական ակումբի նախագահի խոսքերը փոխանցում է Barca TV-ն:

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը 19 տարի է անցկացրել «Բարսա»-ի համակարգում: