08.09.2019 10:28

Ռոբերտ Պրոսինեչկի. Դուք լավ հավաքական ունեք, բայց մենք եկել ենք հաղթելու

Ռոբերտ Պրոսինեչկի. Դուք լավ հավաքական ունեք, բայց մենք եկել ենք հաղթելու

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Խաղից առաջ բոսնիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին պատասխանեց լրագրողների հարցերին:

Այս ընտրական փուլը Հայաստանի հավաքականը մեկնարկեց հենց Բոսնիայի հետ արտագնա խաղով: Դրանից հետո մեր ընտրանին 4 խաղ է անցկարել:

Պրոսինեչկին խոսեց իրենց հետ անցկացրած խաղից հետո Հայաստանի հավաքականի խաղում փոփոխությունների մասին.

«Առաջին խաղում հայերը մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին ինչպես գրոհներով, այնպես էլ հակագրոհներով: Անշուշտ, առաջընթաց կա, մենք դիտել ենք թե՛ Հունաստանի, թե՛ Իտալիայի հավաքականի հետ խաղերը: Դուք լավ հավաքական ունեք, բայց ամեն ինչ ավելի տեսանելի կլինի վաղվա խաղում»:

Մարզիչն այլ հանգամանք նշեց ի պատասխան այն հարցի, թե արդյոք ֆիզիկական վիճա՞կն է խնդիրը, որ Բոսնիայի հավաքականը այս փուլում 7 գոլ է բաց թողել և բոլորն էլ՝ երկրորդ խաղակեսում.

«Ձեր դիտարկումը ճիշտ է: Բայց դա ավելի շատ գալիս է ոչ թե մեր ֆիզիկական վիճակից, այլ կենտրոնացման պակասից: Նախորդ խաղում մենք 5 գոլ խփեցինք Լիխտենշտեյին ու կարողացանք գոլերի տարբերությունը շտկել»:

Հայաստանի հավաքականի հետ վաղվա խաղում կենտրոնացման կորուստը կամ մոտիվացիայի բացակայությունը բացառված է.

«Այդպիսի բան չի կարող լինել: Մեզ համար շատ կարևոր խաղ է: Մենք եկել ենք այստեղ վաղը հաղթելու համար: Ամեն ինչ անելու ենք մեր նպատակին հասնելու համար»: