08.09.2019 19:02

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը գեղեցիկ ու արժանի հաղթանակ տոնեց բոսնիացիների նկատմամբ (տեսանյութ)

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը գեղեցիկ ու արժանի հաղթանակ տոնեց բոսնիացիների նկատմամբ (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել է Հենրիխ Մխիթարյանը: 13-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Էդին Ջեկոն: Երկրորդ կեսում մեր թիմը շատ լավ մեկնարկեց և արդեն 66-րդ րոպեին Մխիթարյանը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու իր հաշվին դուբլ գրանցեց: 4 րոպե անց հաշիվը կրկին հավասարվեց. աչքի ընկավ Ամեր Գոյակը: Չնայած այս ամենին մեր տղաները շարունակեցին նույն ոգով պայքարել և 77-րդ րոպեին Մխիթարյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը: Ավելացրած ժամանակում Մխիթարյանի հարվածից հետո հյուրերի կազմում ինքնագոլի հեցինակ դարձավ Լոնկարը: 

Հարկ է նշել, որ հիանալի հանդիպում անցկացրեց նաև մեր դարպասապահ Արամ Հայրապետյանը: Չնայած, որ երկու գնդակ բաց թողեց, սակայն մի քանի դրվագներում անհավանական սեյվեր կատարեց:

Այսպիսով, այս հաղթանակից հետո Հայաստանը վաստակեց 9 միավոր և շրջանցելով Բոսնիային բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականները հանդիպում էին չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում հաղթել էին բոսնիացիները՝ 2010թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում 4։1 եւ 2։0 հաշվով, իսկ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում՝ 2։1 հաշվով։

ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՍՆԻԱ ԵՎ Հ. 4-2 (1-1)  
1-0՝ Հենրիխ Մխիթարյան 3՛, 1-1՝ Էդին Ջեկո 13՛, 2-1՝ Հենրիխ Մխիթարյան 66՛, 2-2՝ Ամեր Գոյակ 70՛, 3-2՝ Հովհաննես Համբարձումյան 77՛, 4-2՝ Ստիպե Լոնչար 90՛ (ինք)
ՀԱՅԱՍՏԱՆ. 16.Արամ Հայրապետյան, 3.Վարազդատ Հարոյան, 15.Հայկ Իշխանյան, 19.Հովհաննես Համբարձումյան, 6.Կառլեն Մկրտչյան (5.Արտակ Գրիգորյան, 75), 13.Կամո Հովհաննիսյան (14.Արման Հովհաննիսյան, 83), 18.Հենրիխ Մխիթարյան, 21.Ռումյան Հովսեփյան (8.Էրիկ Վարդանյան, 79), 10.Գեւորգ Ղազարյան, 11.Տիգրան Բարսեղյան, 22.Սարգիս Ադամյան
ԲՈՍՆԻԱ ԵՎ Հ.. 12.Իբրահիմ Շեհիչ, 3.Էրմին Բիչակչիչ, 4.Դարկո Տոդորովիչ (16.Ռիադ Բայիչ, 85), 5.Սեադ Կոլաշինաց, 17.Էրվին Զուկանովիչ, 7.Մուհամեդ Բեշիչ (20.Ստիպե Լոնչար, 80), 8.Էդին Վիշչա (9.Հարիս Դուլյեվիչ, 64), 10.Միրալեմ Պյանիչ, 13.Գոյկո Ցիմիրոտ, 14.Ամեր Գոյակ, 11.Էդին Ջեկո
Զգուշացում՝ Գեւորգ Ղազարյան 33՛ (Հ), Արամ Հայրապետյան 85՛ (Հ), Էդին Վիշչա 25՛ (Բ), Մուհամեդ Բեշիչ 45՛ (Բ), Միրալեմ Պյանիչ 72՛ (Բ), Էդին Ջեկո 72՛ (Բ) ; Մրցավար՝ Բենուա Բաստյեն (Ֆրանսիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
43 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 57
22 (11) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 17 (8)
9 ՏՈՒԳԱՆՔ 12
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2