08.09.2019 20:06

Գյուլբուդաղյանց.տղաների մեծ աշխատանքը և ժողովրդի աջակցությունն արդյունք տվեցին

Գյուլբուդաղյանց.տղաների մեծ աշխատանքը և ժողովրդի աջակցությունն արդյունք տվեցին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

«Շատ ուրախ եմ, որ տղաների մեծ աշխատանքը, նվիրվածությունը և ժողովորդի աջակցությունը արդյունք տվեցին:

Ֆինլանդիայի դեմ խաղին դեռ մեկ ամիս կա: Կվերլուծենք նրանց խաղը: Իհարկե, ամեն ինչ հաշվի ենք առնելու: Նկատած կլինեք, որ վերջին խաղերում նույն մարտավարությամբ ենք խաղում:

Արամ Հայրապետյանի մասին. Ես Արամին հավատում եմ: Մյուս դարպասապահներին նույնպես: Ապրի Արամը, եթե այսօր չփրկեր մեզ չէինք հաղթի:

Հենրիխ Մխիթարյանի մասին. Հենրիխն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք արեց փոխանցումներ կատարեց»,- նշել է Գյուլբուդաղյանցը: