Գևորգ Ղազարյան. Արժանի հաղթանակ տարանք

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
«Տպավորությունները բոլորդ տեսաք, բոլորը շատ ուրախ են, ինչպես երկրպագուներն, այնպես էլ մենք: Ուրախալի էր արդյունքը, քանի որ ամեն ինչ արեցինք դրա համար:
Անկեղծ ասած չեմ ցանկանում խոսել Բոսնիայի մասին. այս խաղում արդյունք էր պետք:
Արժանի հաղթանակ տարանք, մի քանի անգամ բախտը մեզ ժպտաց, բայց մեծ նվիրում ցույց տվեցինք այս արդյունքի համար»,- ասել է Ղազարյանը: