08.09.2019 21:15

Football Italia. Մխիթարյանը ջարդում է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին

Football Italia. Մխիթարյանը ջարդում է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին

Հայաստանի հավաքականի՝ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (4-2) և հատկապես ազգային ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղը գրավել են Football Italia-ի ուշադրությունը:

Կայքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի տոնած հիասքանչ հաղթանակին՝ հոդվածը վերնագրելով այսպես. «ԵՎՐՈ 2020. Մխիթարյանը ջարդում է Բոսնիային»:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի առաջատարի խաղը շատ բարձր(10 հնարավորից՝ 9.5 միավոր) գնահատականի է արժանացրել նաև Sofascore վիճակագրական ռեսուրսը: