09.09.2019 09:02

Ֆրանչեսկո Տոտի. «Մխիթարյանը լավ համալրում է»

Ֆրանչեսկո Տոտի. «Մխիթարյանը լավ համալրում է»

Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին Sky Sport Italia-ի եթերում խոսել է ակումբի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին:

«Մխիթարյանը կարող է իր հետ բերել թե՛ որակ, թե՛ քանակ, ուստի սա լավ տեղափոխություն է: Նա վերջին 2 տարիներին մշտական խաղաժամանակ չի ունեցել, բայց հուսով եմ, որ «Ռոմայում» կզգա իրեն ինչպես տանը:

Երկրպագուները կգնահատեն նրա որակները, որովհետև նա լավ տեխնիկա ունի և լցված է իրեն դրսևորելու ցանկությամբ»,-ասել է Ֆրանչեսկո Տոտին: