09.09.2019 10:00

Պիկե. «Ֆերգյուսոնն ինձ համար երկրորդ հայր է եղել»

Պիկե. «Ֆերգյուսոնն ինձ համար երկրորդ հայր է եղել»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ փոխհարաբերությունների մասին:

«Նա ինձ համար երկրորդ հայր է եղել: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն իմ մարզական կարիերայի բարդագույն ընտրությունն էր, քանի որ ես ընդամենը 17 տարեկան էի ու պետք է լքեի ընտանիքիս ու ընկերներիս: Ֆերգյուսոնն ինձ շատ օգնեց:

Ես շատ էի ոգեշնչվում, երբ տեսնում էի, թե նա ինչ որոշումներ է կայացնում ցանկացած իրավիճակում: Ինձ հատկապես տպավորում էին նրա հատկությունները որպես առաջնորդի: Դա ուղղակի ֆանտաստիկ էր: Ես ամեն օր նոր բան էի սովորում նրանից»,- Ջանլուկա դի Մարցիոն իր կայքում մեջբերել է Պիկեի խոսքը: