09.09.2019 10:30

«Նապոլիի» առաջատարներից մեկը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը

«Նապոլիի» առաջատարներից մեկը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը

Բելգիայի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսն ընթացիկ մրցաշրջանից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա նեապոլյան ակումբից՝ գրում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացին թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով: 32-ամյա Մերտենսի ու նեապոլյան ակումբի՝ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին: Ըստ տեղեկությունների՝ «Նապոլին» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին:

Մերտենսի ծառայություններով բազմաթիվ ակումբներ են հետաքրքրված ԱՄՆ-ից և Չինաստանից: Բելգիացուն ցանկանում է թիմ հրավիրել նաև «Անդերլեխտը»:

Նշենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Մերտենսը մասնակցել է 35 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 2 խաղում նա 1 անգամ աչքի է ընկել գոլով: