09.09.2019 11:00

«Արսենալը» ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագիր կառաջարկի Լյակազեթին

«Արսենալը» ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագիր կառաջարկի Լյակազեթին

Լոնդոնի «Արսենալը» սկսել է բանակցել ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

Անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի առաջարկում է նոր պայմանագիր մինչեւ 2023 թվականը եւ աշխատավարձի բարձրացում 2 միլիոն ֆունտ ստերլինգով։ Նա կստանա տարեկան 11,3 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Goal.com-ը։

Լյակազեթի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ 

Լյակազեթը 2017-ին է ֆրանսիական «Լիոնից» տեղափոխվել «Արսենալ»։