09.09.2019 11:36

Նոյեր. 33 տարեկան եմ, բայց զգում եմ, որ կարող եմ ավելի լավը դառնալ

Նոյեր. 33 տարեկան եմ, բայց զգում եմ, որ կարող եմ ավելի լավը դառնալ

Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, թե որ դեպքում կավարտի միջազգային կարիերան:

«Երբ զգում ես, որ այլևս պետք չես թիմին դժվարանում ես դուրս գալ խաղադաշտ: Այդ ժամանակ էլ պետք է ավարտել կարիերան: Ես զգում եմ, որ պետք եմ հավաքականին: Այստեղ բոլորն ուրախ են ինձ տեսնել: Ես պետք է արդարացնեմ թիմի հույսերը:

Շատ եմ սիրում ֆուտբոլը: Ինձ դուր է գալիս խաղերն ու մարզումները: 33 տարեկան եմ, բայց զգում եմ, որ կարող եմ ավելի լավը դառնալ»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Die Welt-ը: