09.09.2019 12:42

«Բարսելոնա»-ն Մեսսիին ցմահ պայմանագիր կառաջարկի

«Բարսելոնա»-ն Մեսսիին ցմահ պայմանագիր կառաջարկի

«Բարսելոնա»-ն մտադիր չէ բաժանվել հարձակվող Լիոնել Մեսսիից: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 

32-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է 2021 թվականին:

Համաձայնագրում կետ կա, ըստ որի՝ արգենտինացին կարող է այն խզել ամեն տարվա հունիսի 30-ին: 

«Կապտանռնագույններ»-ը ցանկանում են թիմում պահել «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին՝ նրան առաջարկելով ցմահ պայմանագիր: 

Կողմերը դեռևս չեն սկսել բանակցությունները, սակայն «Բարսա»-ի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և Խորխե Մեսսին՝ Մեսսիի հայրը, անընդհատ կապի մեջ են: